Արցախի հերթական թալանչին

Աննա Անտոնյան Նոյեմբեր 24, 2023

Միքայել Անդրանիկի Աթայանը, նույն ինքը`«Ռըժի Միշկան», նույն ինքը`«Էլիտի Միշկան», նույն ինքը`«Ռոսիայի Միշկան», երեւի թե Բակո Սահակյանի ամենամեծ ու աններելի սխալներից մեկն է։ Հերոին-կոկայինի վրա նստած երիտասարդին հենց Բակո Սահակյանն իր իշխանության օրոք սարքեց «Միխայիլ Անդրանիկովիչ», օժտեց անսահմանափակ «դաբրոններով», ու հենց իր մեղքով Արցախի պետական բյուջեի միլիարդները հայտնվեցին սրա ու նմանների գրպաններում։ 

Սրանք էին պատերազմող Արցախից վարկերի տեսքով ստացած միլիարդների հաշվին ընդլայնում սեփական բիզնեսները Հայաստանում ու արտերկրներում, ու հենց հասարակ արցախցիների հաշվին էին ջրվում սրանց միլիարդավոր պարտքերը։ 

Կոնկրետ Միշկային Արցախի ներդրումային հիմնադրամի եւ այլ հիմնադրամների միրոցով միլիարդավոր վարկեր են տրամադրվել ռեստորանային բիզնեսի, խանութների, տաքսի ծառայության, պահածոների գործարանի, շինարարությունների և ՀԷԿ-եր կառուցելու համար։ Իսկ հետո ոչ վարկերն են փակվել, ոչ էլ` կուտակված տոկոսները։ 

Այսօր կգրեմ «Էլիտ Հիդրո» ՍՊԸ և «Թարթառ Հիդրո գրուպ» ՍՊԸ մասին։

Երկու ընկերությունների կողմից Արցախի Շահումյանի շրջանում հիդրոէլեկտրակայաններ էին կառուցվում, փաստացի սեփականատերն էլ` Միքայել Աթայանն էր ( դե յուրե այլ անձի անունով էր)։ 

«Էլիտ Հիդրո» ՍՊԸ-ին Արցախբանկով տրամադրվել է վարկ` 2.193.166.754 (երկու միլիարդ հարյուր ինսուն երեք միլիոն հարյուր վաթսուն վեց հազար յոթ հարյուր հիսուն չորս) ՀՀ դրամ (5 հոսքով, մի մասը եվրոյով), իսկ «Թարթառ Հիդրո գրուպ» ՍՊԸ-ին` 2.706.591.037 (երկու միլիարդ յոթ հարյուր վեց միլիոն հինգ հարյուր ինսուն մեկ հազար երեսուն յոթ) դրամ (3 հոսքով, մի մասը եվրոյով)։

Արցախի կառավարության, ի դեմս Ներդրումային հիմնադրամի և Արցախբանկի միջև կնքված "Պահանջի իրավունքի զիջման մասին" առ 20.05.2021թ պայմանագրով (Ցեսիա) "ջրվել է" նաև Ռըժի Միշկայի պարտքերը, որից` 63.680.903 (վաթսուն երեք միլիոն վեց հարյուր ութսուն հազար իննը հարյուր երեք) դրամ և 5.700.846 (հինգ միլիոն յոթ հարյուր հազար ութ հարյուր քառասուն վեց) եվրո` «Էլիտ Հիդրո» ՍՊԸ-ի, եւ 90.210.364 (ինսուն միլիոն երկու հարյուր տաս հազար երեք հարյուր վաթսուն չորս) դրամ և 6.885.407 (վեց միլիոն ութ հարյուր ութսուն հինգ հազար չորս հարյուր յոթ) եվրո`«Թարթառ Հիդրո գրուպ»-ի։

Ի դեպ` մինչև Շահումյանի շրջանն Ադրբեջանին հանձնելը, տվյալ ընկերություններին պատկանող հիդրոէլեկտրակայանների բոլոր սարքավորումները Միքայել Աթայանի ընկերությունների կողմից ապամոնտաժվել է և Շահումյանի շրջանից տեղափոխվել է Հայաստան։

Նյութի աղբյուրը `

https://t.me/vragi_Artsakha/71

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024