Հիմա զիջենք միջանցքը, վաղն ուզելու են նոր տարածք

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 13, 2022

Քարտեզի վրա կարմիր կետերով նշված են այն ուղղությունները, որով Ադրբեջանը վերջին ժամերին իրականացնում է ինտենսիվ հարվածները։ Սա ՀՀ սուվերեն տարածքն է։ Բայց ոչ մի միջազգային պայմանագիր ու սահման չի կանգնեցնելու թշնամիներին։

Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն տեսել մեր կողմից իրական հակահարված, այլ ոչ թե հերթական զիջումը։ Հակահարվածն է միակ փրկությունը։ Դիմադրությունը՝ ուժեղ բանակով ու համընդհանուր մոբիլիզացիայով։ Այդ դեպքում կլինեն նաև դաշնակիցներ։

Հիմա զիջենք միջանցքը, վաղն ուզելու են նոր տարածք։

Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր։

Ու ամեն զիջածի հետ նոր պահանջին դիմադրելն արդեն անհնար է լինելու։

Չկա խաղաղության օրակարգ թշնամու մոտ։ Չկա և չի լինելու։ Սա պետք է հասկանալ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ 

Առանց բանակ ու հակահարվածի խաղաղությանը հավատալը հավատալը նշանակում է մեզ ոչնչացնելու հրամանի տակ ստորագրել։

 

#հակաՀայաստան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024