Հոգեգեշ խառնամբոխ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 20, 2021

 

Հոգեգեշ խառնամբոխ։ Երբ քո համար այլեւս մեկ է, թե ինչ է կատարվում շուրջդ, քեզ կստորացնեն ու դու ձայն էլ չես հանի, որովհետեւ դու ընտրել ես համակերպվելու քո վատ սովորությանը, որը մահից էլ տխուր է.... 

Մարդիկ կան խելապակաս ու խելազուրկ, բայց մի ձեռքով երկու ձմերուկ առած առաջ են գնում, դրա համար էլ կես ճանապարհին կանգնում են ու շվարում... վա՜յ-վո՜ւշ... վույ մե՜... ինչպես, որ մկնակեր ես, ասել են կատվին, նեղացել է` իզուր են կպել իր պատվին... մկներ կան, որ կատուները մոտենում, հոտ են առնում, բայց չեն ուտում... ուստի պատիժը պետք է կենդանության օրոք լինի, մեռնելը՝ փրկություն է...

 

Հպարտ մարդկանց ծայրագույն մեղքը այն էր, որ նրանք իրենք իրենց աստվածներ են կարծում և փորձում են նստել Աստծու Աթոռին: Սատանան ժամանակին հրեշտակ էր, բայց գոհ չմնալով իրեն տրված պատիվներից, ուզեց Աստծուն հավասար լինել ու ընկավ փառքի աթոռից:

Այսօր 21-րդ դարում հիվանդագին մի վիճակ է տիրում մեր շուրջը: Մարդիկ ուղղակի տառապում են <<մեծության>> և <<ինքնահավանության>> մոլուցքից: Դժվար է հասցնել այդպիսիններին, որ ամեն մարդ գնահատվում է իր արժեքների ու շնորհքների համաձայն:

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024