Հովհաննես Չեքիջյանին նվիրված «Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմի պրեմիերան Կինոյի տանը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 27, 2023

Նախօրեին Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին նվիրված «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է, ռեժիսորը` Հրաչ Սիմոնյանը։

 

-Հովհաննես Չեքիջյանը ֆենոմեն է մեր իրականության մեջ,- նշել է պրոդյուսերը,- Մեր կողքին ապրող քիչ կենդանի լեգենդներ կան, և կարծում եմ` երիտասարդության՝ նրանց չանդրադառնալը և նրանց հետ չշփվելը, նրանցից չսովորելը մեծ բացթողում է,-հավելել է Լիլիթ Մովսիսյանը։

Պրոդյուսերը նաև անդրադարձել է շուրջ մեկ տարի տևած նկարահանման աշխատանքներին, որին լծված էր մի ամբողջ թիմ։

-Ամեն ինչ սկսում է այն պահից, երբ քեզ վստահում են,-ընդգծել է Լիլիթ Մովսիսյանը:

 

Ֆիլմը համապարփակ տեղեկություններ է ներկայացնում մաեստրոյի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։ Ֆիլմի վերջին մասում ամիսներ առաջ հայրաքաղաք Գյումրիում կայացած հոգևոր համերգն է տեղ գտել, որի համար նկարահանող թիմը միացել էր երգչախմբին։ 

 

Ֆիլմի պրեմիերային ներկա էին վարչական շրջանների ղեկավարներ, արվեստի և սպորտի ոլորտների գործիչներ:

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024