Կառավարությունը մայիսի 27-ին ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ պայմանավորված: «Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը», ասվում է որոշման մեջ: