Համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը․ Զաս

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 23, 2022

Համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը․ Զաս

 

 

 

Համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում ԱԳՆԽ, ՊՆԽ եւ ՀԱՊԿ ԱԽՔԿ համատեղ նիստերի ժամանակ։

 

«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության եւ մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ համաձայնության հասնելու, սահմանների իրավական ձեւակերպման եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին։ Տեղեկատվությունը, որը մեզ է հասնում ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով, հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի համար այդ սպառնալիքների հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ երեք արտահերթ նստաշրջանների ժամանակ՝ մայիսին, սեպտեմբերին եւ հոկտեմբերին։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների եւ առաջարկությունների հիման վրա Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱԽ որոշման նախագիծը»,-ասել է Զասը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024