Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվելու են ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունները

Արթուր Հայրապետյան Մայիս 15, 2021

Մայիսի 17-ից 25-ը Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվելու են ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունները: Սկոպյեում առաջինը մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին: Հայաստանը կներկայացնեն 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյանը, 65 կգ՝ Հրաչյա Մարգարյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը եւ 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյանը: Հունահռոմեականները ներկայացված կլինեն բոլոր 10 քաշային կարգերում: Նրանք են. 55 կգ՝ Աշոտ Մխիթարյան, 60 կգ՝ Տիգրան Մինասյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Գուրգեն Ալեքսանյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Սամվել Գրիգորյան, 82 կգ՝ Գագիկ Հակոբյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Ալբերտ Եղիկյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/15/1191319/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024