Ի սկզբանե թշնամու նպատակը եղել է Արցախը կայծակնային պատերազմում ամբողջապես օկուպացնելը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 12, 2021

44-օրյա պատերազմին մասնակցած զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյան.

 

- Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, ոչ միայն կպաշտպանեինք մեր հողերը, այլեւ նոր տարածքային կորուստներ կպատճառեինք Ադրբեջանին: Մենք պարտվել ենք օդային պատերազմում, որը ղեկավարում էր Թուրքիայի զինուժը: Մենք՝ փոքր Հայաստանը, կռվել է իր ռազմական հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ երկրի դեմ: Էլ չեմ խոսում տարբեր պատերազմներում հմտացած սիրիացի, պակիստանցի վարձկանների մասին: Եթե այսօր էլ Ադրբեջանը մենակ մնա մեր դեմ, մենք կջախջախենք նրան: Ու Ալիեւը դա շատ լավ գիտի: Եթե կուզեք՝ Թուրքիան այս կռվից բարոյապես պարտված է դուրս եկել:

 Ի սկզբանե թշնամու նպատակը եղել է Արցախը կայծակնային պատերազմում ամբողջապես օկուպացնելը: Ո՛չ կայծակնային պատերազմ եղավ, ո՛չ էլ Արցախը ամբողջովին օկուպացվեց: Մենք 44 օր դիմադրեցինք ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին, մենք պաշտպանեցինք Արցախի մի մասը: Էլ չեմ ասում, թե ինչ ահռելի կորուստներ պատճառեցինք թշնամուն: Տասնապատիկ ավելի: 

Մենք մարտական խնդիր ենք կատարել ռազմաճակատի ամենադժվարին հատվածներից մեկում: Որոտանի հատվածում սեպի պես խրված ենք եղել հակառակորդ ուժերի մեջ: Այո՛, մենք ունեցել ենք ե՛ւ մարդկային կորուստներ, ե՛ւ զինտեխնիկա ենք կորցրել, բայց մեր կորուստները անհամատեղելի են այն կորուստների հետ, որ պատճառել ենք թշնամուն: Թշնամին բազմապատիկ տուժել է: Իմ տղաները կենդանի հերոսներ են, նրանք առյուծի պես են պաշտպանել հայրենիքը՝ ինքնազոհ, խիզախ, հզոր: Իմ՝ երեք ամիս առաջ զորակոչված զինվորը, երբ զինամթերքը վերջացել է, սվին-դանակով է կռվել թշնամու դեմ, սպանել է նրան ու փակել ճանապարհը: Կովսականում իմ տղաները գրոհի թույլտվություն էին խնդրում՝ քաջ իմանալով իրենց ու թշնամու ուժերի հարաբերակցությունը: Իմ զորքի ոգին բարձր էր պատերազմի ժամանակ, եւ իմ զորքը հոգեպես ընկճվելու պատճառ չունի նաեւ պատերազմից հետո: 

Մեր զրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/90192.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024