Իշխանության գալու նպատակը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 27, 2021

Հոգեկան հանցագործի իշխանության գալու նպատակը, ոչ թե երկիրը շենացնելն է եղել, այլ` ինչ կլինի` կլինի։ Դրա համար էլ հենց սկզբից էլ համակարգային փոփոխություններ չիրականացրեց, այլ առաքելություն ուներ։ Ըստ էության էլ բանակցային բոլոր կողմերի հետ փչացրեց դիվանագիտական հարաբերությունները։ Ու քանի որ հոգեկանը սիրում է տեսարաններ, (հանրության մեծամասնությունը նույնպես) ըստ էության քանդեց երկիրը։ Եվ այդ քանդելու ճանապարհին նա մի գրամ անգամ խղճի խայթ չի զգացել, ոչ էլ զոհերն են նրա համար նշանակություն ունեցող, որովհետեւ իր համար ճոխ ապրելու, շքեղ մեքենաներով ու անվտանգության աշխատակիցներով շրջելը, ամառանոցում ապրելն ու դրսի` հատկապես բարձրաստիճանների հետ հանդիպումները լոկալ բնույթ կրեցին` ցուցադրական, թե ինքը ինչ կարեւոր անձ է, կարեւորների հետ նստելու, եւ միանձնյա որոշումներ կայացնելու գործում։ Ամբողջ կյանքում ոչ իրեն բանատեղ դնող է եղել, ոչ էլ` իրենից բան է ներկայացրել։ Ստրուկի պես ով ինչպես ուզել` օգտագործել է։ Դրա համար է հիմա բոլորից վրեժ լուծում։ Ու իրեն թվում է, թե ինքը «մեծացել» է։ Նույն դատարկ` մտքով ու քաղաքականապես բոբիկն է։ Ու այս գավառական ձեռնածուն, որին ըստ էության չի հետաքրքրում երկիրը, ժողովուրդը` ով շատ տա` շատ կտա` տվեց։ Դրա համար էլ մինչեւ հիմա Հայաստանը մաս-մաս նվեր է անում թշնամուն, թշնամին էլ մի անգամ տվել ու համը բերանն է թողել, ու սա չի հասկացել, որ մի անգամ տալով` հաաաաա պիտի տա` հետ կանգնել չկա։ Թեեւ ջանք էլ չի թափում չտալու համար։ Բայց այստեղ կրկին պետք է ասեմ, ոչ թե հոգեկան հանցագործն է «մեղավոր», որ ինքը հոգեկան հանցագործ է, այն նրանք, ովքեր հոգեկան հանցագործի ճակատագրական քայլերը կուլ են տալիս, ու սկսվում է` «դավաճանը դու ես, հողատուն դու ես, չէ դավաճանը ես չեմ, հողատուն ես դու...» ու անվերջանալի լեզվակռիվ ու լղլղչիություն։ Ու քանի որ ճիվաղը լավ գիտի մեր վատ սովորությունները, թշնամին էլ հետ շատ լավ գիտի մեր թերությունները, շարունակում են զբաղեցնել, ու տակից դավաճանը իր գործը ավարտին է հասցնում։ Ձեռք է տվել` պիտի մինչեւ վերջ` հորով-մորով անի։ Նպատակը մեկն է` փառքի մեջ ապրի, ու իր բարեկեցությունը` հուր-հավիտյան։ Իսկ մենք այս անվերջանալի ներկայացման դիտորդներս ակամայից մասնակիցներ ենք դառնում սրա-նրա խաղերի։ Որովհետեւ ոչ լռել է լինում, ոչ էլ այս աղմուկի մեջ` լսելի։ 

Իսկ երկիրը ցավի ու ստորացումների մեջ կծիկ դարձած տշում են դրսից ու ներսից` փրկող չկա։ Թեեւ ակամա փակողները լիքն են, համա մեջը` դատարկ։ Սոսկալի է.....

 

Իսկ վերջում` եթե Արցախը ամբողջապես հայկական չէր, ու դու փորձում ես համոզել քո ազգակործան քայլերի համաձայն, ի՞նչու էիր մարդկանց հորդորում, թե գնացեք կռվեք։ Տանը ինչ ունեք-չունեք հագեք ու առաջնագիծ։ Թասիբի՞ էիր գցում։ Գցում էիր։ Թե՞ զոհվածների համար էլ թիվ էր սահմանված` պիտի լրացնեիր։ 

Բա, որ Արցախը ամբողջապես հայկական չէր, ի՞նչու հայտարարեցիր` Արցախը Հայաստան է եւ վերջ։ 

Բա, որ Արցախը ամբողջապես հայկական չէր, ո՞ւմ համար էին զոհվում տղաները։ Ինչի՞ համար տասնյակ հազարավոր տղաների անդամալույծ դարձրեցիր։ 

Արցախը ամբողջապես հայկական է, իսկ էսօրվաններդ հարց է, թե ինչական եք։ Դրա համար մեր գլխին աղետ բերեցիք` ազգակործան պատուհասներ, որ ձեզնից հետո անգամ տարիներով չապրենք։ Աղետ բերեցիք մեր գլխին, որ եկող սերունդներն էլ պատասխան տան ձեր փոխարեն։  

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024