Ինչ եք կարծում թշնամին չտեսա՞վ, որ Եռաբլուրում ոմն անհայտ ծագումով հայկազ ինչ հրամաններ արձակեց իր ստրուկներին

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 24, 2022

Ախր ո՞նց է պատահում, որ մենք ստահոդ լուրեր տարածողներին ավելի շուտ ենք գտնում, քան որ պետք է գտնողը գտներ, բայց ոնց որ գտնելու ապարատը փչացած է` չի գտնում։ 

Ինչի համար է այս ամենը։ Ինչքա՞ն կարելի է շեղել հասարակությանը։ 

Ի՞նչ կա ոստիկանապետից, տեղո՞ւմ է։ Թե՞ իրեն թվում է մի քանի հոգու համակարգից հեռացնելով ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ հայկազը լա՞վ է։ հայկազի վրա մատիկով թափ չեն տվել։ Թե՞ Եռաբլուրում ոչ միայն հանդգնեցին իրենց սրբադասված զավակների ծնողներից ազատել Եռաբլուրը, այլեւ իրենց կեղտոտ թաթերով առյուծածին մայրերին քարշ տվեցին` նվաստացնելու իրենց ստոր քայլերով նկատելու չտվեցինք, թե ով էր հրաման տվողը։  

Եթե Եռաբլուրում տեղի ունեցած անմարդկային ու արժանապատվությունից զուրկ խոշտանգումներն էլ պետք է մարսենք, ուրեմն եկեք այլեւս որեւէ բարձր արժեքների մասին չխոսենք։ Ինչ եք կարծում թշնամին չտեսա՞վ, որ Եռաբլուրում ոմն անհայտ ծագումով հայկազ ինչ հրամաններ արձակեց իր ստրուկներին, ու ինչ ստորացուցիչ տեսարանի ականատես եղանք։ Տերերը տերերին, ստրուկները ստրուկներին։ Թշնամին չուրախացա՞վ։ Սրանից մեծ ամոթ կա՞` չկա։ Ես էլ դրել եմ կարմիր բերետավոր ոհմակի` իմ վրա հարձակման, խոշտանգման, այո, արդարության հասնելու կռիվ եմ տալիս։ Ու տալու եմ, որ վաղը էդ նույն հայկազի գլխավորությամբ ոհմակը մյուսներիդ չհասնի։ Սրանից մեծ խուճապ չկա, որ ձեր մեռելային լռությամբ թաղում եք` քան սուտն ու կեղծիքը, որ տուն է քանդում։

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024