Ի՞նչ միջազգային իրավունք. կարեւորը հոգեկան հանցագործը դրոշմել է` Արցախը մերը չի

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 25, 2021

 

Ի՞նչ միջազգային իրավունք. կարեւորը հոգեկան հանցագործը դրոշմել է` Արցախը մերը չի. 

Աղքատությունը իրենց գլխի միջումը չեն հաղթահարել թուլեքի իշխանությունը։ Այժմ պետք է ճոխ ապրեն, շատ ճոխ, շատ, շատ, շատ ճոխ, որ ցույց տան, թե ի՞նչ արժեր կորսված Հայրենիքն ու լույսի պես մի ամբողջ սերունդ, այն կրկնվող աղետը, որ չարիքի ձեռքից բռնած բոլորիս դուռն են հասցրել։ 

Ու այսքանից հետո, երբ մարդիկ մոլորված չգիտեն ինչ է իրենց սպասվում, վաղը` անորոշ, օլիգարխ պատգամավորը, էշով չի ուզում, որ իր վաղեմի իշուկը շրջի։ Դժգոհում է, որ այդքան էլ ճոխ չեն ապրում նախարարները։ Ու քանի որ այդքան էլ ճոխ չեն ապրում, պետք է աշխատավարձ բարձրացնեն։ 

Գերագույն գլխավոր հանցագործը ի լուր աշխարհի ադրբեջանական թեզն է առաջ գցում։ 

«Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական..»

Այն, որ անգրագետ ու ոչ հիմնավորված թեզ է` պարից էլ պարզ է, անգամ միջազգային իրավունքի տեսանկյունից, լավ, եթե այդպես էր, ինչո՞ւ թաղեցիր 5000 հայ երիտասարդ, լույսի պես ջոկած երեխաների կյանքեր։ Թե՞ ցույց տալու համար, որ ամեն ինչ արվեց հայրենիքը պահելու համար, իսկ իրականում դավաճանության գնալու համար անգամ տղաների թիվն էր նախապես պայմանավորված։ 

Թշնամու դիրքորոշումը մի տեղ հասկանալի է։ Թշնամին հստակ գիտի իր անելիքը եւ իր անելիքին հասնելու համար պատրաստ է ծնկի բերել ում պատահի, բա մե՞նք։ Թշնամին թշնամի է։ Բա, ո՞րն է մեր անելիքը։ Մեր անտարբերությունն ու լռությունը ի՞նչով է պայմանավորված։ Հարմարվել ե՞ք։ Ինչի՞ն եք հարմարվել։ Թշանամու հետ առեւտուր անելու՞ն, թե նրան, որ ձեր երեխաները այլեւս ձեր համար չեն ծառայելու։ 

Արցախահայությունն էլ այնտեղ է լուռ հետեւում է այս մոլոր ընթացքին։ Միթե՞ հարմարվել ենք, որ այլեւս Արցախը հանձնված է թշնամուն.... Հայաստանն էլ անհայտ` թիքյա-թիքյա եղած։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024