Ինչեր պիտի աներ Սպարտակը, եթե ծառայությունն ավարտեր ու տուն գար

Արթուր Հայրապետյան Մարտ 23, 2022

Ծառայել է Ասկերանում, պատերազմի օրերին տեղափոխվել է Ջրական, կռվել Հադրութում, Արա լեռան ու Դուդուլի սարի դիրքերում, զոհվել, պարգևատրվել Արիության մեդալով։ Սպարտակ Մարգարյանի համառոտ կենսագրությունն է՝ բանակ զորակոչվելուց հետո։ Ինչեր պիտի աներ, եթե ծառայությունն ավարտեր ու տուն գար․ հարազատներն ասում են՝ ծրագրեր շատ ուներ։ Սպարտակը կդառար 20 տարեկան։

 

Դավիթն ու Սպարտակը նույն բակում են մեծացել, գրեթե հասակակիցներ են։ Միասին սովորել են Թումոյում։ Տղաները պետք է փոքրիկ ֆիլմեր նկարեին ու նկարում են ֆիլմ՝ կռվի մասին։ Հետո նրանք իրենց նկարած ֆիլմը իրական աչքերով են տեսնելու։ Երկուսն էլ զոհվեցին մարտի դաշտում՝ Ջրականում։ «Ռադիոլուր»–ը զրուցել է Սպարտակ Մարգարյանի մոր՝ տիկին Սոֆյայի հետ․ 

 

 

«Անգամ հարազատներիս տուն, որ գնում էր, ասում էի՝ Սպարտակ անպայման տուն կգաս։ Բայց Հայոց Բանակին վստահեցի ու հետն էլ խորհուրդ տվեցի՝ «խելքդ՝ տեղը, ուժդ՝ տեղը, ումի՞ց ես պակաս, որ չկարողանաս ծառայես։ Վիճականահության ժամանակ քաշեց Ասկերան։ Էնպես հպարտ հայտարարեց։ Էդ պահին ոնց որ Սպարտակս մի քանի տարով մեծացավ»,–ասում է մայրը։

 

Սպարտակը բանակ է զորակոչվել 2020թ–ի օգոստոսին, թեպետ ուներ առողջական խնդիրներ ու կարող էր վեց ամիս ուշ գնալ։ Լսել անգամ չէր ուզում այդ մասին։ Ասում էր՝ շուտ ծառայեմ, գամ, անելու շատ բան ունեմ։ Մայրը հիշում է․

 

 

«Մի օր էլ ասաց՝ մա՛մ, էս վայենկոմատը ինձ մոռացե՞լ ա, չի զանգում»։

 

Սպարտակենց տանն եմ։ Հավաքվել են բարեկամները, ընկերները․ Սպարտակը կդառնար 20 տարեկան։ Մայրն ասում է՝ ծննդյան օրը շատ էր սիրում, անհամբեր սպասում էր․

 

Մանրամասները Armradio. am -ում

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024