Ինչո՞ւ է Նիկոլին պետք ընդդիմությանը տանել խորհրդարան

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 09, 2022

Ինչո՞ւ է Նիկոլին պետք ընդդիմությանը տանել խորհրդարան

 

Վլադիվոստոկյան գաստրոլների ժամանակ Նիկոլի պոպուլիզմը ճեղքեց անգամ լուսնային արագությունը։ Լսարանը զմայլված կուլ էր տալիս պոպուլիզմի եւ դեմագոգիայի հերթական պորցիան։ 

Բայց սույն պոպուլիստական մոնոներկայացումը՝ բանակից թալանված կոպեկների եւ ապօրինի գույքի մի քանի հազար հարուցված քրեական գործերի մասին՝ ուներ մեկ կոնկրետ հասցեատեր։ Նախկինները։ 

Նիկոլի համար գրեթե կյանքի հարց է ցանկարած գնով ընդդիմադիր խմբակցություններին խորհրդարան բերելը։ Ցանկացած գնով։ Պետք լինի՝ կքծնի, պետք լինի՝ կգովա, պետք լինի՝ իր անձնական ուսապարկերին կհրահանգի ծնիկ գալ ընդդիմության առաջ, միայն թե ցանկացած օրակարգով, թեկուզ՝ իր վրա շիշ ու ճմրթած անձեռոցիկ շպրտելու գնով, ընդդիմությունը վերադառնա խորհրդարան։ 

Այս պահին նա ընտրել է վախեցնելու, ահաբեկելու տարբերակը՝ բանակի թալանի, ապօրինի գույքերի փաթեթավորմամբ, վստահ լինելով, որ քրեական գործերով ահաբեկելն ավելի ամբոխահաճո տեսարան է, քան ընդդիմության առաջ ծնի եկած ուսապարկերի պատկերը։ 

Ինչո՞ւ։ 

Շատ պարզ։ Առաջիկա ամիսները Նիկոլի ստանձած գրավոր եւ հատկապես բանավոր խոստումների իրականացման ժամանակահատվածն է եւ հենց այդ ժամանակ է կնքվելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, որի վավերացումը գալու է խորհրդարան։ Այսինքն, խորհրդարանն է լինելու այն վերջին ատյանը, որտեղ վավերացվելու է Ադրբեջանի օրակարգով «խաղաղության պայմանագիրն» ու գերտերությունների, գումարած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի թիվ մեկ խնդիրն է, որ այդ պայմանագիրն ընդունվի լեգիտիմ խորհրդարանում, որտեղ նստած կլին նաեւ ընդդիմությունը՝ թեկուզ «Նոյի» բոլոր շշերը շրպտեն Նիկոլի վրա եւ պայմանագրի քննարման ժամանակ ամբիոնը ջարդեն ու դահլիճից դուրս գան։

Կարեւորը՝ նրանք լինեն։ Լինեն՝ դե յուրե։ 

Իսկ մնացածն արդեն էմոցիա եւ լիրիկա է, ինչը աշխարհի համար կասկածի տակ չի դնելու ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի կողմից վավերացված հակահայ պայմանագիրը։

Ահա այապես։ Վստահ եմ՝ ընդդիմությունը սա գիտի։ 

Մնացածը՝ հաջորդ դասին։

 

Նաիրա Զոհրաբյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024