Ինչո՞ւ են լարված իշխանությունները ավագանու ընտրություններին ընդառաջ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 05, 2023

Երևանի ավագանու ընտրություններին որքան էլ իշխող ուժը փորձում է ինքնավստահ քայլել ,այդուհանդերձ իրենց առանձին ժողովների ժամանակ ընդունում են ,որ իրենց դիրքերը թույլ են ։
Հնարավոր ռիսկերը հաշվի առնելով իշխանական թևը  ներքին հրահանգավորում ունի ,որ իշխանական դեմքերը մասնակցեն և իրենց շրջապատին հորդորեն անպայման քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին ։ 
Իսկ իրականում նրանց մտահոգությունը տեղին է , հին հաշվարկները դեռևս թարմ է . 2021 թվականի ընտրությունների ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր ,որ 680 000 ձայն են հավաքել , միայն 20  տոկոսն է եղել քաղաքամայր Երևանից ։ Իսկ Երևանում կոորդինացված է ընտրողների ուղիղ 50 տոկոսը ։ Մտահոգությունը խորանում է , երբ նույն իշխանությունները սեղանին են դնում արբանյակ կուսակցությունների թույլ լինելը ` Էդմոն Մարուքյան , Արամ Սարգսյան , Տիգրան Արզաքանցյան ։ 
Ընտրություններին մնացել է 10 օր ,իսկ ներքին հրահանգները մեծանում են , ԱԺ պատգամավորները օրը մի խումբ պետք է միանան Տիգրան Ավինյանին ,֊24լուրերին  հայտնում են իշխանական աղբյուրները ։ 
Արցախում և ՀՀ անմիջական սահմանի լարված իրավիճակն ավելի է սրում ընտրություններում ՔՊ առաջատար լինելու հնարավորությունը ։ Չեն բացառվում նաև ընտրակաշառքները , որոնք իշխանությունների մոտ ձևակերպվում են թաղապետարաններում ,որպես սոցիալական աջակցություն։  
 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024