Ինձ հաճախ հարցնում են՝ դժոխքը շոշափելի՞ իրողություն է։ Ասում եմ՝ այո, ես տեսել եմ, որովհետեւ այն, ինչ 44-օրյա պատերազմի ընթացքում տեսանք, միմիայն կարելի է համեմատել դժոխային իրավիճակի հետ

Արթուր Հայրապետյան Մարտ 16, 2021

«Ես տեսել եմ դժոխքը»,- ասում է Եռաբլուրում հուղարկավորություն կատարող հոգեւորականը

«Ինձ հաճախ հարցնում են՝ դժոխքը շոշափելի՞ իրողություն է։ Ասում եմ՝ այո, ես տեսել եմ, որովհետեւ այն, ինչ 44-օրյա պատերազմի ընթացքում տեսանք, միմիայն կարելի է համեմատել դժոխային իրավիճակի հետ, երբ ողբի ձայնն ուղղակի ականջներդ խլացնում է, չես կարողանում դիմանալ դրան։ Բայց կարծում եմ, թե Աստված ուժ է տալիս, որպեսզի մենք էլ կարողանանք մեր աղոթքով փոքր-ինչ սփոփանք տանք որդեկորույս ընտանիքներին»,- ասում է գնդերեց տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եւ այսօր էլ Եռաբլուրում հուղարկավորություն կատարող հոգեւորականներից մեկն է։

Եռաբլուրում ենք։ Տեր Պսակի հետ նստել ենք շիրիմներից մեկի կողքին։ Մեր առջեւ, կարծես, եռագույնների հովիտ է. դրոշները դրված են գրեթե բոլոր նոր շիրիմներին, որոնք 700-ից ավելի են։ Եռագույնները դրվել են հարազատների կողմից՝ ինքնաբուխ: Եվ դա, տեր Պսակի խոսքով, կարծես, ամբողջացնում է զոհված տղաների առաքելությունը: Խնկի հոտն ու սգի ձայնը միաձուլվել են։ Սառը քամին տարուբերում է դրոշները։ Անբացատրելի ծանրություն կա այստեղ։ Սեպտեմբերի 27-ին Վարագա Սուրբ Խաչի տոնն էր։ Այդ օրը տեր Պսակը պատարագի էր, երբ լսեց պատերազմի լուրը։ Ասում է՝ ուղղակի չի պատկերացնում, թե ինչպես անցավ պատարագը, որի ավարտից հետո բոլոր գնդերեցները շտապեցին իրենց զորամասեր։ Նրանց մի մասը մեկնեց ռազմաճակատ, մյուս մասը մնաց թիկունքում։

 

https://hetq.am/hy/article/128521

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024