Ինքը փախչող չի, ինքը` ազգակործան պատուհասը շարունակում է երկիրը ծրագրված-գծագրված կործանել

Արթուր Հայրապետյան Մարտ 25, 2021

Ինքը փախչող չի, ինքը` ազգակործան պատուհասը շարունակում է երկիրը ծրագրված-գծագրված կործանել.

Մենք կարող ենք բոլորին մեղադրել, խարազանել, բայց երբեք սթափ չդատել ու խելքի չգալ։ Մարդիկ, որոնք երկիրը երեք տարում հնարավոր բոլոր միջոցներով տապալեցին' ոչինչ չավելացնելով, հիմա ազգակործան պատուհասի հետ հույս են կապում: Հնարավոր բոլոր արդարացումները լսել ենք, թե մենք ով էինք, որ պատերազմի ժամանակ ձայն հանեինք, պատերազմը Պուտինին էր պետք, բերեցին պատերազմը գցեցին Նիկոլի գրպանը, գեներալներն էին մեղավոր, պատերազմ գնացող չեղավ, ֆլան-ֆստան, բացի ինքներդ ձեզ հարց տալուց' երկիրը ղեկավար ունե՞ր, թե՞ չուներ։ Ուներ, բայց երկրի ղեկավարն ընտրեց պատերազմը՝ առանց ջանք թափելու այն կանգնեցնելու համար, որովհետեւ նրան դավաճան կանվանեին։ Կարո՞ղ էր խաղաղությամբ հարցը լուծեր` կարող էր, կարո՞ղ էր ազնիվ լինել` կատարող էր, կարո՞ղ էր բաց խոսել` կարող էր, հստակ ներկայացնել իրավիճակը, մանավանդ, որ արդեն հազարավոր զոհեր ունեինք, երկիրը կանգնած էր կործանման եզրին, ինչպես որ մինչեւ հիմա է, որ որեւէ բան հինգ ամիս անց չի արվել խելքի բերելու համար, ու այս ամենից հետո ստահակը ժողովրդի թիկունքում ստորագրում է կապիտուլացիա, որից հետո ժողովուրդը հայտնվում է շոկի մեջ։ Եւ հիմա կան մարդիկ, որ շարունակում են այդ ազգակործանին պաշտպանել, շարունակելով նրա ստերի փչոցը փչել` Ալիեւն էր մեղավոր, բայց, չգիտես ինչու, Ալիեւն ինչ ասում է, հակադարձող չկա, հետո թե` Պուտինը, իսկ թե այս ազգադավի անելիքները, որն էր, այդպես էլ չեն ասում' ավելի ստորացնելով իրենց ազգադավ վարչապետին։ Այսինքն բոլորը մեղավոր են, իսկ ազգակործանը այնքան չկար, որ հինգ հազար զոհ ունեցանք, (թվերը հստակ չեն) գերիներ, ռազմագերիներ, անհետ կորածներ, տարածքային կորուստներ, հաշմանդամ դարձած հազարավոր զինվորներ, կամավորներ, անտուն մնացած մարդիկ, բայց հանկարծ չտեսնել, որ իրենց վարչապետը ազգակործան պատուհաս է` արկածախնդիր, գավառական փառասեր.. Կորցրել ենք մեր երկրի մի զգալի մասը: Հայաստանն առանց Արցախի ոչինչ է։ Գուցե դա միջակ ուղեղին ոչինչ չի ասում, որովհետեւ իրենք իրենց տանիքն ունեն։ Արցախը բեռ էր դարձել դեռ տարիներ շարունակ բարբաջող ստահակի համար։ Արցախը հանձնվել է, այո՛, հանձնողը ձեր կողմից պաշտպանված է, որ նրա համար անգամ ձեր պաշտպանությունը քոռ կոպեկի արժեք չունի, որովհետեւ հիմա նրան պետք է օգտագործել ձեզ, վաղը, որ պետք չեկաք, թողնելու է ձեզ, ոնց որ մեր զինվորներին, գերիներին, անհետ կորածներին.. Լուծումներ շատ են եղել։ Սկսած Արցախի հարակից շրջանների վերադարձից, բայց ոչ` Շուշին, Քարվաճառը, Հադրութը։ Այսօր էլ չգիտեմ, թե էլ ինչ ունի տալու, էլ չեմ ասում Հայաստանի տարածքից, որը համարեցին ադրբեջանական։ Իսկ Ադրբեջանն անգամ Երեւանն է իրենը համարում։ Եվ... Արցախը կարող էր մերը լինել, եթե սթափ դատողության, եւ առհասարակ սթափ, խոհեմ դատող լիներ ձեր վարչապետը, եւ մի քիչ լսող լիներ այն մարդկանց, որոնք ազատագրել էին Շուշին եւ Արցախը պահել էին։ Հիմա կհայտնվեն մարդիկ, թե թալանչիները ինչ ասես այնտեղ արել-դրել էին։ Եվ... ի՞նչ արեց այդ թալանչիներին։ Յոթ հարյուր հեկտար տարածք հանձնվեց ապրիլյանին, հանձնողը դավաճան էր, Արցախի ութսուն տոկոս հանձնողը սո՞ւրբ է։ Ի՞նչ եղավ ապրիլյանի հանձնաժողովի հետ։ Բա ի՞նչ եղավ զեկույցը, որ հավաքվել ու քննել էիք ԱԺ-ում։ Թե ձեզ էլի շոու էր պետք, որ հանրությանը ցույց տայիք, թե ինչպես եք կարողանում, յանի, խեղճացնել ոմնաց։ Նիկոլին արդարացնելու ոչ մի հնար չկա։ Դուք կարողանում եք հնար գտնել։ Որովհետեւ արդարացնողներից շատերդ լավ գիտեք, որ Նիկոլը չլինի, դուք ո՞վ եք։ Անգամ դուք ձեր անունով քվե չեք ստացել։ Դուք պատահականության սկզբունքով հայտնվել եք պետական կառավարման համակարգում ու եղածը վերացրել։ Եւ այսքանից հետո ձեր պաշտպանյալին երեխաները տեսնում են ու հեռվից վազում նրա գիրկն ու ապահովում մարդկանց քանա՞կ։ Ի՜նչ պուպուշ եք։ Սոսկալի է։ Իրականությունից կտրված եք։ Իրականությունը դուք չեք` անդարդ, այլ այն ընտանիքները, որոնք մինչեւ հիմա սպասում են իրենց որդիներին։ Որոնք որդի են կորցրել։ Որոնք անտուն են մնացել։ Որոնք իրենց երեխաներին հնարավորություն չունեն ոտքի կանգնեցնելու։ Ու շատ են խնդիրները։ Ձեզնով լինի, դուք թքած կունենաք ամեն ինչի վրա, որովհետեւ ոչ սիրտ ունեք, ոչ էլ ամոթ։ Բայց ոչինչ հենց այնպես չի անցել ու գնացել։ Ոչ էլ ձեր գրոշներով կարող եք մխիթարել ցավից կծկված մարդկանց։ Ամոթ ունեցեք։ Սթափվեք.

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024