Արթուր Հայրապետյան /Հատված պատմվածքից/
Լուռ էինք, ծերունին լեզուն կորցրել էր, շունը լեզուն կուլ էր տվել, ես լեզուս մոռացել էի ու աչքերով էի խոսում: Արևը կորցրել էր լեզուն, փողոցը թաքցրել էր լեզուն ու մի փոքրիկ գոյության վրա, անգոյություն էր ապրում՝ դատարկություն: Ծերունու ձեռքերի մեջ շունը քնեց: Հնգիստ տեղաշարժեցինք շանը, որ հեռու մնար ճամփեզրից, բայց շունը ոչինչ չէր զգում: Ծերունին բռնել էր գլուխն ու լեզուն կուլ տված՝ պապանձվել...
Սև էր երկինքը, արևը լեզուն բերանից դուրս է հանել, մեկ ցույց էր տալիս, մեկ էլ թաքցնում էր, բայց արևը սառն էր...
Հոգուս տեղը փնտրելով, գտա մարդուն, ում այդպես էլ չգտա: Այժմ ինքս ինձնից խռով, աշխարհի հետ խռով...