ԻՔականներ, եթե մի քիչ սթափ դատեիք իրավիճակը, հիմա թողել ու հեռացել էիք

Արթուր Հայրապետյան Մայիս 14, 2021

Բորդախ բոշեքը հիմա էլ տարածում են այն միտքը, թե Ռուսաստանն է ամեն ինչ անում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները խանգարի։ Ձեր ազգադավ գործողությունների արդյունքում է, որ թշնամին ինչ ուզում անում է, ու ձեր վեջը չի, որ խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Որտեղ է մեր զինուժը։ Լավ, եթե ռուս խաղաղապահներն էլ չլինեին, հիմա ի՞նչ կլիներ։ Թե ձեզ թվում է, որ հակառուսական տրամադրություններ ստեղծեցիք ու թափով տարածեցիք, ինքնուրույն կհաղթահարե՞ք այս անելանելի վիճակը։ Տարածաշրջանի բոլոր երկրների հետ խաղեր տվեցիք, ու ինչպես ներքին կյանքում, այնպես էլ արտաքին հարաբերություններում խառնակչություն հրահրեցիք, մեկի գրկից, մյուսի գիրկն էիք թռնում։ Թե՞ ձեզ թվում էր, ինչ ուզեք կարող եք անել, ու մարսե՞լ։ ՀԱՊԿ անգամ չեք կարողացել դիմել, ինչի՞ մասին եք խոսում։ Որտեղ է ձեր ԺըՊը վարչապետը, ուղարկեք Սյունիք, Գեղարքունիք, թող բանակցի ադրբեջանցիների հետ, մունաթ գա, հոխոտա, հանարավոր է լսեն իրեն։ Լավ, այս աստիճան երկրի շահի վրա թքած ունենաք, ու դիտավորյալ քայլերով կործանեք երկիրը։ Թշնամին եկել մտել է Հայաստան, ԻՔականներով, ու շուրջիններով ինչ անհեթեթ մտքեր ասես, որ օդ չեք արտանետում։ Դուք դա հատուկ եք անում ձեր շեֆի թույլտվությամբ։ Հիմա էլ ներքին թշնամիներ եք ընկել ու որսում, գոնե միավորվեք, հասկանանք ինչ է արվում։ Գիտեմ, որ դուք ընդունակ չեք ոչ սթափ դատողության, ոչ խորհուրդների, ոչ էլ սթափ գործողության։ Եթե մի քիչ սթափ դատեիք իրավիճակը, հիմա վաղուց էիք թողել գնացել։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024