Իշխանությունը ամեն գնով պահելու մոլուցքից կուրացած իշխանություն եւ իշխանությունը զավթելու մոլուցքից կուրացած «ընդդիմություն»

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 13, 2021

Ինչ ունենք մենք` իշխանությունը ամեն գնով պահելու մոլուցքից կուրացած իշխանություն եւ իշխանությունը զավթելու մոլուցքից կուրացած «ընդդիմություն»` դրանց սպասարկող հարթուղեղ զանգվածներ։ Ու ցավից, վշտից տառապող, կիսամեռ դարձած ժողովուրդ։

Խաղաղության դիմաց, սկսվել է Արցախի հայաթափությունը։ Ինչքան էլ խաղաղություն մուրաս միեւնույն է թշնամին խաղաղության չի գնալու։ Եթե կարող է անգամ առանց զարկի առաջ գալ, ապա էլ ի՞նչ խաղաղություն։ Ինչ ասել է` մտքին դրել, իրագործել է թշնամին։ Հիմա մեր խնդիրը պետք է միտված լինի մի բանի վրա` արցախահայության պահպանության առաջնահերթությունը։ Էն, որ վախենում եք յանի Արցախ գնալ, ասեմ, որ վախենալու բան չկա։ Մարդիկ այնտեղ ապրում են։ Պետք է արցախահայության կողքին լինել։ Եվ մնալ մեր տեղում, ոչ մի դեպքում չլքել Հայրենիքը։ Մենք ինչ կարողանում ենք, պետք է անենք, այլապես ներսի ու դրսի թշնամիները ամենօրյա ռեժիմով մեր Հայրենիքը հանձնում է թշնամուն։ Ինքնակազմակերպվել։ Գորիսից հետո անցնելու են Վերին Շորժային։ Հետո` Լաչինը... այսօրվա դեպքը վառ ապացույցն է այն բանի, որ մարդը հուսալքությունից դրդված անցել է վրեժի։ Եվ բացարձակ դատապարտելի չէ, որովհետեւ մեր թիկունքը խարխուլ է։ Պետությունը` ամուլ, որը գործում է, ոչ թե հանուն Հայրենիքի, այլ` թշնամու շահերի։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024