Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Արթուր Հայրապետյան Մայիս 11, 2021

Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

 

Երկուշաբթի երեկոյան Իսրայելի բանակը սկսել է հարվածել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին՝ ի պատասխան Գազայի հատվածից դեպի Իսրայելի տարածք արբանյակների արձակման։

 

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են երկու հրթիռային կայանքների, երկու ռազմական պահակակետերի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելին ու խմբավորման մի քանի ներկայացուցիչների։

 

Զինվորականները տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ՝ Գազայի հատվածից արձակվել է առնվազն 150 հրթիռ, դրանց մեծ մասը վայրէջք է կատարել ազատ տարածքում, կամ էլ դրանք որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը։

 

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումներն անպատասխան չեն մնա։

 

Իսրայելի հրթիռակոծման պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ բրիգադները»։ Պաղեստինյան «Իսլամական ջիհարդ» խմբավորումը նույնպես հաղորդել է Իսրայելին հարվածներ հասցնելու մասին։

 

Պաղեստինյան առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի պատասխան ավիահարվածներից Գազայի հյուսիսային հատվածում զոհվել է տասը պաղեստինցի, այդ թվում՝ երեք անչափահաս։

 

Այս ամենը տեղի է ունենում Երուսաղեմում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումների ֆոնին, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Բախումների ընթացքում տուժել է ավելի քան 300 հոգի։ Դրանք վերջին տարիներին ամենակատաղի ընդհարումներն են։

 

Փոխանցում է BBC-ն։

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024