«Ջերմ բարևներս» փոխանցեք Ալենին ու ասեք` իմ ականջներում դեռ հնչում է հայրենիք վերադարձած գերիներից մեկի խոսքը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 15, 2021

Ալեն Սիմոնյանը երեկ Ազգային ժողովում ասել է, թե Բաքվի բանտում հայ գերիներին խոշտանգելու փաստերը հնարած տեսարաններ են։ 

«Ջերմ բարևներս» փոխանցեք Ալենին ու ասեք` սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառմանը գնալուց առաջ հիշի` դեռ գերիներ ունենք բանտերում, դեռ անքուն գիշերներ անցկացնող և ուռած աչքերով լուսացնող մայրեր ունենք, դեռ մի քանի ամսում հանկարծ ճերմակած հայրեր ունենք։ 

«Ջերմ բարևներս» փոխանցեք Ալենին ու ասեք` իմ ականջներում դեռ հնչում է հայրենիք վերադարձած գերիներից մեկի խոսքը` «Օրեր կային, որ երազում էինք ուղղակի չլուսացնելու մասին` աչքներիս ոչինչ չէր երևում էլ»։ 

Եվ վերջում էլի` «ջերմ բարևներս» փոխանցեք նրան 

Կարինե Հարությունյան Ֆբ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024