Կապիտուլյանտ բառից խույվորածները. ընդդիմադիր նիկոլին ամեն ինչ կարելի էր, այժմյան ընդդիմությանը` ո՞չ

Արթուր Հայրապետյան Օգոստոս 24, 2021

 

Կապիտուլյանտ բառից խույվորածները. իսկ թե ինչպե՞ս պատահեց, որ ընդդիմադիր նիկոլին ամեն ինչ կարելի էր. այժմյան ընդդիմությանը` ո՞չ։ 

 

Երբ գլխավոր խառնակիչը գարԱԺ-ի ամբիոնից հայտարարում է, որ մեծամասնությունը լավ չի արձագանքում ընդդիմությանը, մեծամասնությունը սկսում է արագ արձագանքել, որ գլխավոր խառնակչին դուր գա.. ու սկսվում է մենամարտը։ 

Ազգակործան պատուհասներ, ինչքան էլ փորձեք ձեզ վերագրվող ճշգրիտ անվանումներից խուսափել չի ստացվելու։ Դուք արխային չափչփում եք քաղաքի փողոցներով ու ձեզ չթվա, որ հանդուրժել է քաղաքացին։ Այնուամենայնիվ պատրաստ եղեք ձեր մասին լսելու։ Դուք դավաճան եք։ Ու դա պետք է միշտ հնչի, եթե չեք ուզում լսել, ապա ձեր ականջների մեջ բամբակ խոթեք։ Դուք ազգակործան պատուհաս եք, որ չարիքի պես կախվել եք մեր գլխին.... հիշեք, թե դուք ով եք ու հարմարվեք ձեր գլխավոր գելխեղդ հոգեկան հանցագործի հետ։ Դուք ձեր մասին պետք է շատ լսեք, մինչեւ կազատվենք ձեր չարիքի իշխանությունից։ Իսկ ձեզ սպասարկող համազգեստավորներին բրախեք սահման, այնտեղ անելու ավելի շատ բան կա, քան գարԱԺ -ում։ Դուք սերնդեսերունդ անիծված եք, դա էլ օղ արեք ու կախ տվեք ձեր ականջներին, թեեւ կախ տալն էլ ձեզ չի փրկելու, կարեւորը ձեր պատերին դավաճան հայվանի նկարն է, որի քողի տակ դուք ավելի քան խղճուկ եք ու պուճուր։

 

Հ.Գ. Հիշեք նիկոլին ընդդիմադիր եղած տարիներին, թե ինչ բառամթերքով էր խոսում ԱԺ ամբիոնից ու սսկվեք։ Այնպես որ այժմ այն ինչ հնչում է գարԱԺ -ից նրա հասցեին` տեղին է, եւ ոչ միայն` նկարագիրն է։ Եվ վերջապես դուք չե՞ք գարԱԺ-ը ձեւավորել։ Մենակ չասեք, որ թվերը դուք չեք նկարել ու առաջ գցել «ընտրյալներին»։ Այնպես որ յոլա գնացեք, թեեւ այս գումարումը տիպիկ նկարագրում է մեր այսօրվա իրականությունը։

Հա, կապիտուլյանտ բառից էլ մի խույվորեք գարԱԺ-ի մեՁամասնություն-կապիտուլյանտներ։

Եվ մի բան էլ պատկերացրեք ու վերջ։ Ասենք այսօրվա գարԱԺ-ի խայտառակությունը լիներ նիկոլի ընդդիմադիր եղած ժամանակ, թե անվտանգությունը ինչպես է ընդդիմության հետ վարվում, այսօրվա ուսապարկերը ինչ վայնասուն կկապեին-կդնեին։ Սկսած խոսքի ազատության ոտնահարումից, վերջացրած` դիկտատուրայով։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024