Թշնամու միակ նպատակը մեզ` հայերիս ոչնչացնելն է։ Դա հստակ է։ Չեն թաքցնում, եւ ավելին` բազմիցս ապացուցել են։ Իսկ մեր նպատակը, ո՞րն է` թշնամու հետ խաղաղության դարաշրջան մտնե՞լը, թե՞ հարեւանություն-բարեկամություն հաստատել, մեր եղածը նվիրաբերել` ստորանա՞լ։ Այն դեպքում, որ թշանմին անգամ միտք չունի հետ քաշվելու մեր ինքնիշխան տարածքներից` սպառնալով, որ եթե Զանգեզուրի միջանցքը չտանք, վատ է լինելու։ Ու այսպես ախորժակը` տեղը, ինչ ուզեցին` ստացան.. ու դեռ ստանալու ակնկալիք ունեն, որովհետեւ մեր շահերը թուլեքի իշխանությունը չի սպասարկում, այլ գերագույն գլխավոր հանցագործի թելադրանքով` թշնամու։ Թշնամին միտք ունի վրեժի, բայց մենք ոչ վրեժի, ոչ էլ մեր եղածը պահելու նպատակ ունենք։ Մենք այսքանից հետո կապող կամուրջ ենք դառնում այն պետությունների համար, որոնց նպատակը տարածաշրջանում մեզ ոչնչացնելն է։
Արթուր Հայրապետյան