2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին 2 595 212 է ընտրողից մասնակցել է 1 281 979 ընտրող։ Այս մասին ընտրությունների վերջնարդյունքները ներկայացնելիս հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ըստ Մուկուչյանի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ձայների 53,91 տոկոսը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կուսակցության օգտին քվերակել է ընտրողների 21,9 տոկոսը։
Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցություններն ու դաշիքնները չեն հաղթահարել 5 և 7 տոկոսի շեմը։
Ըստ ԸՕ-ի եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը, որն այս պարագայում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,22 տոկոսը։