ԿԳՄՍ-ը՝ ՁԵՐ ԻՆՔՆԱԳՈՐԾՈւՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ ՄԵՐ ՎՐԱ

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 31, 2022

ԿԳՄՍ-ը՝ ՁԵՐ ԻՆՔՆԱԳՈՐԾՈւՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ ՄԵՐ ՎՐԱ

 

Հոկտեմբերի 12-ն պաշտոնական գրությամբ դիմել էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ խնդրելով հիմնավորել Կառավարության շրջանառվող նախագիծը, որով նախատեսվում էր Խ․ Աբովյանի անվ․ պետական մանկավարժական համալսարանին միավորել Վ․ Բրյուսի անվ․ համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրային ինստիտուտը։ 

 

Մասնավորապես, խնդրել էի փոխանցել այն ուսումնասիրությունները, աշխատաշուկայի վերլուծությունը, պետության կարիքների հաշվառումն ու այն կրթական և կառավարչական նպատակադրումները, որոնք ընկած են այդ ծրագրի հիմքում։

 

Եվ ահա, ստացել եմ նախարարի ստորագրությամբ պատասխան նամակը, որը փաստում է, որ նախագիծը դեռ մշակման փուլում է, հստակեցվում են իրավական ձևակերպումները, իսկ «գործընթացին զուգահեռ ուսումնասիրություններ են իրականացվում»։

 

Ահա այսպիսի մի պատասխան/տես կցված/, որը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ լրջագույն որոշումներ են կայացվում, կառավարության նախագծեր շրջանառում, որոնք բացարձակապես հիմնազուրկ են, չուսումնասիրված, հանրային և փորձագիտական քննարկման չենթարկված։

 

Լավ, բայց կարելի՞ է այսքան անլուրջ լինել, այսքան մոտավորապես և ոչ պրոֆեսիոնալ, այսքան անպատասխանատու։ Սա ի՞նչ աշխատաոճ է։ Մի՞թե կարելի է կամայական որոշումներով վերաբերվել տասնամյակների կենսագրություն ունեցող գործող կրթական հաստատություններին, այս պահին սովորող հազարավոր շահառուներին։

 

Իսկ, եթե նախագիծն այդքան հում էր, չհիմնավորված և չուսումնասիրված, այդ ի՞նչ էին փորձում հիմնավորել նախարարն ու տեղակալները։ 

 

Ես, իհարկե ծանոթ եմ նաև բուհերի ղեկավարությանը ներկայացված Կառավարության խայտառակ նախագծին։ 

 

Այդպես, պարզապես, չի կարելի, չի կարելի պետական ինստիտուտներն այդքան նսեմացնել, արժեզրկել։ Եվ խոսքը ոչ միայն նախագծում տեղ գտած անգրագետ ձևակերպումների, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նկատմամբ մեղանչումների մասին է, այլև՝ իրավական ընթացակարգերի խախտման։ 

 

Սա պետություն է․ ձեր ինքնագործունեությունն ու պոպուլիզմը թանկ է նստում մեզ վրա, դառնում ճակատագրական․․․

 

Եվ, եթե չհանդիպեիք Բրյուսովի անվ․ համալսարանի ուսանողության ընդվազմանը, նշանակում է գործ պիտի ունենայինք հերթական քանդիչ ծրագրի հետ։ 

 

Քանդելը հեշտ է, մանավանդ, երբ դուք չեք կառուցել։

 

 

Լիլիթ Գալստյան (Ֆբ)

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024