Կիրակնօրյա դպրոցի սաները, ուսուցիչներն ու ծնողները մեկնեցին ուխտագնացության Արթիկի թեմի Լմբատավանք և Հառիճավանք

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 01, 2022

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու ու ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, այսօր՝ հոկտեմբերի 1-ին նույն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաները, ուսուցիչներն ու ծնողները մեկնեցին ուխտագնացության Արթիկի թեմի Լմբատավանք և Հառիճավանք:

Լմբատավանքում ուխտավորները մասնակցեցին Սբ. Պտարագին: Պատարագիչն էր Արթիկի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը:

Այնուհետև փոքրիկ ուխտավորները մեկնեցին Հառիճավանք:

Երկու սրբավայրերում էլ ԱՀԹ ուխտավորները արժանացան Հայր Նարեկի ջերմ ու հոգատար ընդունելությանը:

 

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի Ֆբ էջից 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024