Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 13, 2022

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ. shamshyan.com

 

 

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Ժամը 16։15-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 35 շենքի մոտ կրակոցներ են հնչում։  

 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակել է Հ․ Ավետիսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Կարեն Մ․-ն, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է և բաժնի պետ Ի․ Մեսրոպյանի գլխավորությամբ քրեական հետախույզները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

 

 Ոստիկանները, քննիչներն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 35 շենքի բակի և հարակից տարածքում հայտնաբերել են 30-ից ավելի կրակված պարկուճ և 2 հատ փամփուշտ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

 Գ․ Շամշյանի տեղեկություններով խուզարկությամբ Կարեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է 24 հատ 7․62 տ/չ փամփուշտ։ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024