Կյանքն ընդամենը փորձություն է, իսկ հիմարների համար մոլորություն

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 16, 2022

ՈՒ այդքանից հետո, ինչու չէ, կարելի է հիշել ինձ` մթի մեջ, ժամանակի հաշվին, հեռվում անթեղվող կրակների մեջ...

Սա է իմ ներսում մնացած բնությունը, որտեղ հատել են ծառերը, չորացրել կանաչը, եղանակը` սև է ու մռայլ, անձրևը` դեղին է, իսկ մարդիկ` անգույն: Ես, պակասում եմ քիչ-քիչ ու խորթանում, խռովում` գտնում մարդուն, ով ամենահիշարժանն է, այս մի կտոր հողի վրա... կորցնում`իմ մեջ սատկող բնությանը: Սա էլ ես էի, որ քունքերիս առած մեղքը` տանում եմ թաղելու... ոչ մեկին, ոչինչ չեմ ասում:

Այժմ վերադարձրեք ինձ ձեր հին մտքերը, տեղավորեք իմ նոր մտքերի անկյուններում ու մի լավ ծիծաղեք աշխարհի ու մարդու վրա, որովհետև հասկացել ես աշխարհը, մարդուն ու գիտես, որ կյանքն ընդամենը փորձություն է, իսկ հիմարների համար ` մոլորություն: ՈՒ մի օր կգնաս հանգիստ, կժպտաս տխուր ու կհամարի, կհայտարարի աշխարհը, որ ոչ եկել ես, ոչ էլ գնացել:

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024