Լքված, անտուն արցախցիները պետության կողմից անտեսված

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 24, 2022

Բերձորի, Աղավնոյի ամբողջ Քաշաթաղի բնակիչներին օր ու ժամ նշանակեցիք, տներից հանեցիք ու արագ թշնամուն նվեր արեցիք, խոստանալով, որ տուն եք տալու նրանց, ով էլ իր տունը այրում էր, հաթաթաներ էիք տալիս, թե բա տուն չեք ստանալու։ Այսօր այդ մարդիկ մնացել են առանց տների, առանց Հայենիքի։ Նայում եմ այդ մարդկանց աչքերին կրակ է թափվում գլխիս։ Ես լավ գիտեի, որ չեք կատարելու ձեր խոստումները` տուն չեք տալու այդ մարդկանց, ոնց որ Արցախից տեղահանված մյուս բնակիչներին, բայց լավ մեր հայրենակիցների հարցը ինչպե՞ս եք լուծելու։ Ինչքան են այս մարդիկ անտուն մնալու։ Ես լավ գիտեմ, որ շատերիդ այս կարեւոր հարցը չի հետաքրքրում, որովհետեւ ամեն մեկդ ձեր տանը նստած վայելում եք կյանքը, իսկ գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը ոստիկաններով պաշտպանված թառել է կառավարության շենքում, ու չլսելու տվել մարդկանց....

 

Լքված, անտուն արցախահայությունը պետության կողմից անտեսված.....

Էս մարդկանց օր ու ժամ էիք տվել, որ ազատեին իրենց տներն ու բնօրրանը, որպեսզի այն նվիրեիք թշնամուն, բա հիմա ո՞վ է պատասխան տալու այս մարդկանց տնավեր դարձնելու եւ անտուն, անտեր թողնելու համար։ 

Բերձորի, Աղավնոյի բնակիչները անգամ կարգավիճակ չունեն, ինչպես որ գաղթական դարձած մյուս արցախահայերը.....

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024