Լուրը տեղ էր հասել

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 20, 2021

Մենք այնքան թուլամորթ ու պոռոտախոս ենք, որ վերջին մի քանի դարում այդպես էլ չկարողացանք մեկընդմիշտ լուծել մեր տարածքային ամբողջականության խնդիրները։

Այդ ծանր ու մահացու բեռը մեր մեծերի ուսերին թողեցին իրենց մեծերը, մեր ուսերին մեր մեծերը, իսկ մենք էլ թողնելու ենք մեր երեխաների ուսերին։ Այդ ցիկլն անընդհատ կրկնվելու է։ Որովհետև ամեն հաջորդ սերնդին փոխանցվում է ոչ թե լուծում կամ լուծման տարբերակ այլ կատարյալ թուլամորթություն ու զզվելի պոռոտախոսություն։

 

Հ. Գ. Այս ժամին արդեն ծնկած էի խրամատում ու մանկան պես հեկեկում էի։ Լուրը տեղ էր հասել. «Տեղացիներն իջնում են վեշերը հավաքեն»... Կամանդիրս մոտեցավ ասեց «Կոլյա իզուր մի տանջի քեզ։ Հասկանում եմ, սիրտդ տրաքումա, բայց եթե սա քո համար առաջիննա, իմ համար արդեն 3-րդնա(Շահումյանցի էր հրամանատարս)։ Փորձի քեզ հույս տաս, որ դու կաս, ախպերդ կա։ Մնացածը ընթացքում մարսելու ես»։

Երբեք չեմ մոռանա, ոնց միանգամից սառեց ներսս, օդը, միտքս ու հայացքս։ 10 տարով մեծացա այդ խոսքերից։

 

Կոլյա Շահգելդյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024