Մի՞թե այսքան անտարբեր ենք
Քանի որ այս հարթակում կան մարդիկ, որոնք իսկապես անտարբեր չեն մեր ազգային արժեքներին, ասեմ, որ երեկ այդ ազգային բացարձակ արժեքներից մեկն է մահացել՝ թատերագետ, բազմաթիվ ֆունդամենտալ աշխատությունների, հատկապես Հայոց ծածկանունների կոթողային բառարանի հեղինակ Բախտիար Հովակիմյանը (1926-2022):
Ինչպե՞ս կարելի է մոռանալ նրան իր հնամենի ձեռնափայտով, այդ առաջացած տարիքում Մատենադարան բարձրանալիս:
Ինչպե՞ս կարելի է ուրանալ նրա վաստակը՝ հրաժեշտի ու գնահատանքի մի խոսք անգամ չասելով:
Հ.Գ. «Ազգ» օրաթերթից բացի ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի նրա մահվան լուրը:
Հ.Գ. Նույն անտարբերությունն էր, երբ վախճանվեց մյուս մեր անվան թատերագետ Վարսիկ Գրիգորյանը:
Մենք առաջին հերթին պարտվել ենք ինքներս մեզ, հետո՝ թուրքին:
Սերգեյ Մանվելյան