Մասնագիտության միջոցով՝ դերասանական արվեստով կամ լրագրությամբ, իշխանության հասնելու համար պայքարելը նորմալ է

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 07, 2022

Մասնագիտության միջոցով՝ դերասանական արվեստով կամ լրագրությամբ, իշխանության հասնելու համար պայքարելը նորմալ է, մարդկության պատմության մեջ նման դեպքերը բազմաթիվ են: Ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք մարդը, իշխանության գալով, շարունակում է մնալ դերասան կամ լրագրող, թե դառնում է պետական գործիչ: Զելենսկին այդ առումով դրական օրինակ է: Նա դարձել է իրական ազգային առաջնորդ, որը Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում կարողացել է ուկրաինացիներին համախմբել՝ որպես քաղաքական ազգ, որի մեջ մտնում են էթնիկ ուկրաինացիները, ռուսները, հայերը, հրեաները եւ այլոք: Հայաստանի ներկայիս վարչապետը՝ հակառակը, շարունակում է գործել որպես սպեցիֆիկ ժանրի լրագրող, որին առաջին հերթին հետաքրքրում են սկանդալները, սենսացիոն բացահայտումները, կոմպրոմատները: Հիշո՞ւմ եք, թե ինչպիսին էր արձագանքը, երբ նույն Հայկ Մարությանը փորձեց որոշակի ինքնուրույնություն դրսեւորել: Միանգամից «սարսափելի կոմպրոմատ» հրապարակվեց՝ քաղաքապետը, պարզվում է, հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ: Դա լրագրողի պատասխանն էր դերասանին:

 

Արամ Աբրահամյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024