Երևանում ցրտահարությունից մայր և որդի են մահացել

Աննա Անտոնյան Հունվար 10, 2022

Երևանում ցրտահարությունից մայր ու որդի մահացել են

Երևանի Արտաշիսյան փողոցի 45/21 շենքի բնակարաններից մեկում երեկ 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
72-ամյա Աիդա Բ.-ի և 47-ամյա Արթուր Գ.-ի դիերը հայտնաբերել են շտապօգնության բժիշկները, որոնք նշված հասցե են մեկնել ժամը 10։50-ի սահմանում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024