Կապիտուլացիայի խայտառակ փաստաթուղթ ստորագրելուց անցել է արդեն մեկ տարի։ Մեկ տարի անց, նոր փաստաթուղթ ստորագրելու ժամանակն է ։ Նման փաստաթղթերի ստորագրումն ու իրագործումը, որ սպասվում է մոտ ապագայում, վերջնականապես փակում է Արցախի հարցը՝ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս Հայաստանի կողմից եւ վերջ։
Եվ միայն դրանով չի սահմանափակվում։ Սկիզբ է դրվում Սյունիքի արցախացմանը։
Արցախը կոկորդին մնացած չարիքը վտնագի տակ է դրել ամբողջ երկիրը....
Իսկ նոյեմբերի 9-ին հաշված օրեր են մնացել..
Այս ֆոնին, լսում ենք նոր փողոցային պայքարի մասին։ Կրկին քաղաքի փողոցները ճանաչելու, զբոսնելու հարց կա։
Զատիկից հետո կարմիր ձուն էլ ումն ա պետք։
Շենշող է։ Ընդդիմությունը նոյեմբերի 9-ին դուրս է գալիս փողոց։ Ստացվում է, որ սպասում են կապիտուլյանտը ստորագրի, նոր երեկոյան դուրս գան ժխշվելու։ Անցյալ տարվա կրկնության հետքերով։ Ինչ ողորմելի վիճակում ենք։ Նայում ես ինչ է կատարվում աշխարհում, ու մեկ էլ մեզ ես նայում, ամոթից չես ուզում ապրել։
Նոյեմբերի 9-ին թշնամին ըստ էության եռատոն կունենա, իսկ ընդդիմությունը ատամները սրած կհարձակվի քաղաքի փողոցների վրա, հետո հաջորդ օրվա ժամ ու պատարագ կհայտարարվի` վերջ։
Վա՛յ մեզ, վա՛յ մեր ապրելուն......
Արթուր Հայրապետյան