Մենք, մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենիքը ոտքի կանգնի, ու մեր հուսահատությունը վերածվի իսկական տոնի

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 31, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ, անցյալ տարին մեզ համար ծանր տարի էր։ Ցավով ու կորուստներով։ Ցավոք, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, գերեվարված քաղաքացիներ, անհետ կորածներ, խոշտանգումներ, եւ դրա ֆոնին հուսահատության մեծ ալիք։ Նախ ուզում եմ ցավակցել մեր որդեկորույս ծնողներին, ընդամենը ասելով` համբերություն ձեզ։ Ավելին չենք կարող ասել։ Ձեր որդիները անձնվիրաբար ծառայեցին հայրենիքին ու հայրենիքի համար զոհվեցին։ Ուզում եմ, որ նոր տարին, նոր հաղթանակներով ու ձեռքբերումներով լինի։ Մենք, մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենիքը ոտքի կանգնի, ու մեր հուսահատությունը վերածվի իսկական տոնի։ Մենք մեր տեղում ամեն ինչ պետք է անենք, որ հայրենիքը չկորցնենք, ու հակառակը` ամեն բան անենք, որ միայն հաջողություն գրացենք եկող տարում։ Ուստի շուտափույթ ապաքինում մեր վիրավոր զինծառայողներին, կամավորներին, շուտափույթ վերադարձ մեր գերիներին, լացող աչքեր թո՛ղ չլինեն այլեւս... Խաղաղ ու անվտանգ լինեն սահմաններն ու մեր ծառայող տաղները, կամավորները, որ պաշտպանում են մեր հայրենիքը, անփորձանք լինեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ կրկին ապրենք։ Ապրենք արժանապատիվ երկրում, եւ դրա համար մենք պետք է լինենք միահամուռ, միասնական, օրինապահ ու կառուցողական` պետության արժեքը գիտակցելով ու գնահատելով մեր եղածը։ Շնորհավո՛ր Ամանոր, եւ Սուրբ Ծնունդ։ Աստված պահապան բոլորիս։

Ռուսաստանի Դաշնությունում Հայերի Միության կառավարման խորհրդի անդամ, Ռուսաստանի մարզերում ՌԴ Հայերի Միության նախագահի լիիրավ ներկայացուցիչ, Kraun Group ընկերության հիմնադիր և սեփականատեր Արտյոմ Վարդանյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024