Մենք մեր բախտից դժգոհ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 05, 2021

Մենք մեր բախտից ենք դժգոհում, թշնամին մեր խելքից։ Խելքը առել է, բախտը թողել մեզ, որ տիրություն անի, ու հետապնդի։ Խելքը` էն էլ ինչպես է մարսել, ու հիմա մեր դեմ մեր խելքն է օգատգործում։ 

Հիվանդին, երբ զրկում ես առաջին բուժօգնությունից ու սպասում ես, թե երբ կմեռնի, որ մի կուշտ լացես, ոչ ավել, ոչ պակաս մասնակից ես դառնում հիվանդի մահվան մեջ։ Հիմա երկիրն է։ Ցավից հալումաշ է եղել, խեղճացել, սմքել, ազգովի ականատեսն ենք ձեռնածույի շինած կրկեսի.... ու այդ կրկեսի մեջ իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում ընդդիմություն կոչվածը։ Իսկ մենք քարշ ենք գալիս ու սպասում ենք, որ ազգովի լացենք, ու ցույց տանք, թե ինչքան շատ էինք սիրում մեռելին։ 

Եթե անգամ պատերազմ էլ չլիներ, միայն այս չարաբաստիկ համաճարակի պայմաններում գրանցված մահվան թվերը բավական էին, որ այս չարի ու կործանարար իշխանությանը հեռացնել ու պատասխանատվության ենթարկել։ 

Ու քանի որ մենք դիմադրություն չենք ցուցաբերում, այլ խոհեմբար ենթարկվում ենք իշխանության դավադրությանը, ավելին սպասել պետք չի, քան մեր չափաբաժին հայի խելքը, որ մեզ հանգիստ չի տալու, ու կոտրվելու ենք` ներքին ու արտաքին թշնամիների կողմից։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024