«Մենյուն» թշնամին է դրել, իսկ կատարողական հիմնարկը «մենյուն» իր ձեռքն է առել

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 11, 2022

«Մենյուն» թշնամին է դրել, իսկ կատարողական հիմնարկը «մենյուն» իր ձեռքն է առել, ու շարունակում է իրեն արդարացնելով սրել իրավիճակը` հակառակվելով «մենյուին»։

 

Ուշադիր եղեք։ Հատկապես այն հայտարարությունները, որ հոգեգեշը նախապես օդ է արտանետում, ուրեմն պարտադիր նախ հակառակն է լինելու, հետո էլ ինչպես «խաղաղության դարաշրջան բացելուն» էր նախապատրաստում, այնպես էլ այն վիժեցնելու` (երկու կողմերին «խաղաղությունը» ոչ ձեռնտու լինելը նոր պատերազմի նախապատրաստելու միջոց) այսօրվա իր հայտարարության տեքստում կարող ես հասկանալ` պատերազմն անխուսափելի է դառնում, որովհետեւ` «խաղաղության դարաշրջան բացելը» այլեւս չի աշխատում։ Երկու դեպքում էլ նիկոլի սարքած բորշչն է։ Ու կրկին մեղքն ուրիշների վրա բարդելու իր սովորության համաձայն հոխորտալու է` «չուզեցիք խաղաղության դարաշրջան բացվի, եղավ ձեր սրտով... պատերազմ»

Իսկ իրականում խաղաղության համաձայնագրի ստորագրումը ոչ Ալիեւին, ոչ էլ նիկոլին է պետք։ ալիեւին պետք չէ, որովհետեւ իրեն ինչ պետք է թեկուզ ուժով ստանալու է, եւ դրա համար ոչ մի ջանք չի խնայում, մյուս կողմից էլ` քանի որ դիմացը բանակցող չկա, բանակցողը մեկ մարդ է, եւ այդ մեկ մարդը իր մարդն է` իր սրտով։ 

 

Ինչքան էլ անատամ ճիվաղը իրեն պատեպատ տա, միեւնույն է ադրբեջանը ոչ թե նոր սկսեց խախտել պայմանավորվածությունները, այլ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Այդ ամենը նիկոլը գիտեր, բայց նա բոլորին նախապատրաստում էր «խաղաղության դարաշրջանի» հասարակության հետ անկեղծ լինելու փոխարեն կրկին խառնակչությամբ է զբաղված, պառակտելու եւ թշնամացնելու։ Եվ դա կրկին միտումնավոր է անում, որպեսզի մարդիկ լարվածության տակից դուրս չգան, ու կրկին «դավաճաններ» փնտրել, ու ամեն ինչ ըստ ներքին պայմանավորվածության իրագործել եւ վերջ տալ` ավարտին հասցնել իր ազգակործան ծրագիրը։ Միայն պատերազմի դեպքում է հոգեգեշը ստորագրելու մեզ համար կրկին աղետալի ու դառը համաձայնագրեր.... ու քանի դեռ մենք նստած լսում ենք, թե ինչ է ասում նիկոլը, ու ազգովի փորձում ենք վերլուծել նրա դուրս տվածը, մենք ոչ թե նույն տեղում պտտվելու ենք, այլ Հայաստանը, որ դիակի է վերածել, եւ այժմ դիակի շուրջ խլվրտում են ով ասես, որ դիակը լափեն, կանգնելու ենք մեր լուռ համաձայնությամբ ու անտարբերությամբ բնաջնջման եզրին։

Եվ վերջում շատ պարզ ասեմ։ նիկոլի այսօրվա ելույթը իր համար երկու կարեւորագույն հարց է լուծում` ժողովրդին քարոզել, որ ինքը անմեղ է, նախկիններն են մեղավոր եւ իր իշխանությունը կրկին արյան գնով պահել։

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024