Մեռելները ողջ են թաղված, ողջերը՝ մեռած

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 14, 2022

 

Ստրկամտությունը մահացու ելքով փոխանցվում է սերնդեսերունդ, երբ տվյալ իրավիճակում դու ոչ թե ապավինել ես քո գոյության, ինքնության, այլ քո չգոյության համար։ 

Եվ դու համակերպվել ես քո չլինելու հետ... որովհետեւ զենքերդ վայր ես դրել ու մի հոգեկան հանցագործի առաջ խոնարհ հերոսներ կերտել։ 

 

Մարդկային սիրտը անհեթեթ սովորություն ունի ճակատագիր անվանել միայն այն, ինչը կործանում է իրեն:

 

5-րդ դարում Խորենացու ողբը այսօր ավելի այժմեական է դարձել և 1600 տարվա հեռավորությունից, Մարդը մարգարեացել է, այս օրերի համար... 

 

Չկա աշխարհում մի ամրակուռ շինվածք, որը ժամանակի հնությունից չխարխլվի, ոչ էլ հզոր իշխանություն, որը թշնամուց չկործանվի, և ոչ հմուտ արվեստագետ, որին ուրիշները չգերազանցեն: ՈՒստի թող ոչ ոք չհպարտանա իր կորովամտությամբ, թե ոչ ոք չի կարող իր չափին հասնել, որովհետև գուցե ուրիշներն ավելի լավ կարողանան իմանալ ու գործել:

 

Մեռելները ողջ են թաղված, ողջերը՝ մեռած...

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024