24 ժամ անց կարող էր բաց լիներ Լաչինի միջանցքը ։Լավրովի առաջարկը մերժել է ԼՂ կողմը

Աննա Անտոնյան Օգոստոս 11, 2023

Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ սկանդալներով և վեճերով։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը: 

 

 

 

«Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք ձեռնարկվում են մեր, արևմտյան ներկայացուցիչների ու միջազգային կազմակերպությունների կողմից, ոչնչի չեն հանգեցնում։

«Բաքուն չի նահանջում»,- ասել է ռուսական պետական ​​կառույցներում «Կոմերսանտի»-ի զրուցակիցը, ով ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ լուծումներին դիմադրում են նաև ԼՂՀ իշխանությունները։ Որպես օրինակ՝ նա հայտնել է, որ Բաքուն առաջարկել է Լեռնային Ղարաբաղին ապրանքների մատակարարման այլընտրանքային ճանապարհ՝ Աղդամի միջոցով։ Ստեփանակերտը մերժել է առաջարկը։

 

Ռուսական պետական ​​կառույցներում լրատվամիջոցի զրուցակցի Աղդամով ճանապարհն ի վերջո կբացվի։

 Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ ղարաբաղցիները։ 

Դրա էությունն այն էր, որ Աղդամի ճանապարհը բացվի, սկսվի ԿԽՄԿ-ի միջոցով անհրաժեշտ ապրանքների առաքումը։ Այդ հատվածում երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը։ «Նման տարբերակը շատ բարձր մակարդակում համաձայնեցված էր»,- ասել է «Կոմերսանտի»-ի աղբյուրը։

 

 

 

Սակայն, ըստ նրա, Ստեփանակերտը այնուհետ պայման է դրել, որ Լաչինը պետք է բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ անմիջապես։ Այնուհետ, ԼՂՀ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով, հետո սկանդալ եղավ Վագիֆ Խաչատրյանի հետ, որին ԼՂՀ իշխանությունները պահանջում էին անհապաղ ազատ արձակել։ Ի վերջո, փոխզիջումը ձախողվեց։ 

ԼՂՀ-ում հույս ունեն, որ Բաքվի վրա ճնշումը կմեծանա։ Իրականությունը, սակայն, այն է, որ տարածաշրջանում ազդեցության համար միմյանց հետ մրցող խաղացողներից և ոչ մեկը պատրաստ չէ Ադրբեջանի վրա բանավոր ազդեցությունից այն կողմ անցնելու: Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն զգույշ են վարվում՝ փորձելով չվնասել Բաքվի և Երևանի միջև պոտենցիալ խաղաղության պայմանագիրը, և միևնույն ժամանակ մրցում են հիմնական խաղաղարար դառնալու իրավունքի համար»,- գրում է լրատվամիջոցը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024