Մի ամիս հետո. հաստատ, երևի, միգուցե, համարյա

Արթուր Հայրապետյան Հունվար 28, 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարել  է. «Գերիների վերադարձի գործընթացը մեկ ամսվա ընթացքում հիմնականում ավարտին կհասցվի»:

«ՉԻ».  Ընդամենը երեկ ԵԽԽՎ-ն մերժել է Հայաստանի պատվիրակության առաջարկը՝ Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել նստաշրջանի օրակարգ: Իսկ մերժել են, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը առարկել էր, որ նման քննարկումը ընդունելի չէ:

Ու մեզ մոտ հարց է առաջանում. ԵԽԽՎ-ում նման ձախողումից հետո ո՞րն է Հովիկ Աղազարյանի լավատեսության հիմքը: Չնայած, հենց իր իսկ խոսքում հոռետեսության հիմք կա: Չի ասում՝ ավարտին կհասցվի, այլ ասում է՝ հիմնականում ավարտին կհասցվի: Այսինքն, բոլոր դեպքերում չի ավարտվի, և մենք նույնիսկ մեկ ամիս հետո դեռ ռազմագերիներ ենք ունենալու Ադրբեջանում: Այնպես որ, հույս համարյա չունենք: 

 

Ընդհանրապես, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների կոմպետենտության հարցը մեզ խիստ մտահոգում է: Նայում ենք կազմը, ստուգում, թե միջազգային կառույցների հետ աշխատելու, դիվանագիտական և քաղաքագիտական գործունեության ինչ փորձ ունեն, ճիշտն ասած, շատ տխուր պատկեր է ստացվում:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024