Միտքը, ողջամտությունը, քաղաքական խոսքը պետք է վերադառնան քաղաքականություն

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 02, 2020

1920-ի դեկտեմբերի 2-ին (լույս 3-ի գիշերը) ստորագրվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

1996-ի դեկտեմբերի 2-ին մեկնարկած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանը վետո է կիրառել և տապալել ԼՂ հարցի կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կանխորոշող բանաձևի ընդունումը։

1997-ի դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անունից ԼՂ հակամարտության երեք (!) կողմերին ներկայացվել է խնդրի կարգավորման փուլային տարբերակ։ Այն պաշտոնապես (գրավոր) ընդունել են Ադրբեջանը և Հայաստանը (որոշ վերապահումներով), իսկ Արցախը մերժել է։ Ուժերի հարաբերակցության փոփոխությանը զուգընթաց մեր ստանալիքը շարունակ նվազել է, բայց քաղաքականությունը չի վերանայվել։

2020-ի դեկտեմբերի 2-ի նախօրյակին հայկական ուժերը հեռացան նաև Լաչինից։

Որքան «հայրենասեր» է եղել իշխանությունը, որքան բարձր է հնչել «ոչ մի թիզ հողը», այնքան ավելի շատ թիզեր են պակասել այդ հողից։ Նախորդ 23 տարում Արցախում և Հայաստանի սահմաններին հազարավոր մարդիկ են սպանվել, Հայաստանի բնակչության 1/3-ն արտագաղթել է, ծանրագույն պայմաններում, հսկայական զոհողությունների գնով նվաճված հաղթանակը պարտության է վերածվել։

Բայց աղետն ավելի աղետալի կլինի, եթե անգամ այս գնով սթափություն չգա։ Միտքը, ողջամտությունը, քաղաքական խոսքը պետք է վերադառնան քաղաքականություն։ Այս վակուումն է մեր ազգային անվտանգության մեծագույն սպառնալիքը։

Հեղինակ՝ Ռաֆայել Թեյմուրազյան (ֆբ)

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024