Քանի դեռ մութ ուժերը չեն հասել, մի բան ասենք, մարդ ես կարող է լույս վառվի ճամփեքին։
Քարոզարշավի մեկնարկը դեռ ողբերգական դեպքի առիթով են սկսել, բայց որ երեւանցիները թափ-թազա նիկոլ են ստացել` հաստատ։ Ուսապարկերի պակաս չկա, նույն ծրագրով, ու նույն ոգով են սկսել։ Փողոց են բացում ու ինչ կա-չկա իրենց վերագրում։ Բայց երբ ասում ենք, որ Սարալանջի ճանապարհին CPS-ի բենզալցակայանը բնակելի տներին կպած է, աչքները ամուր փակում են, ականջներն էլ բամբակ են խոթում յանի չեն լսել: Դե եթե մարդը Սուրմալու առեւտրի կենտրոնի ողբերգական դեպքը օգտագործեց, իսկ հիմա հրդեհ լինելու դեպքում (Աստված ոչ անի) ինչո՞ւ պետք է չօգտագործի, որ։ Բենզալցակայան է, հրդեհ կլինի կգնան կնկարվեն կրակների ֆոնին ու կասեն, թե ինչպես հրդեհը մարեցին։ Դե մի անգամ արդեն հրդեհ եղել է այդ տարածքում, չեմ մոգոնում։
Հիշեցնեմ, որ գազալցակայանի հարեւանությամբ շենք են կառուցում, բայց չգիտես ինչու թույլտվություն տալուց գազալցակայանը չե՞ն տեսել։
Այս մասին բազմիցս անդրադարձել է ՉԻ -ին, բայց ինչպես տեսնում եք, սրանց այլ բան է հետաքրքրում` ինչպես դառնալ քաղաքապետ, իսկ մյուսները ճխտվելու սովորություն ունեն` մի գրկից` մյուսը։