Փաշինյանը ԱԺ նախագահի պաշտոնը խոստացել է Ալեն Սիմոնյանին, Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ Գռզոյին
Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Պարզվել է, որ Օմեգա Միրզոյանը ուսապարկերի անարդյունավետ տիրակալ է, և այս համեղ պաշտոնը արդեն խոստացվել է Ալեն Սիմոնյանին:
Մեր քաղաքը կեղտոտող ծաղրածու Հայկ Մարությանը նույնպես դուրս է գրվել որպես ջարդոն: Նրա տեղը կզբաղեցնի հավերժական գող ու գռփող Գռզոն:
Իր հիվանդ երևակայության մեջ Նիկոլն արդեն հաղթել է: Նա 6 ամսից նախատեսում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել: Անցած գիշեր նա գոհունակությամբ նայում էր գործակալ Օմեգային՝ գլուխը բռնած, նստած Կառավարության շենքի բակի եզրաքարին: Եվ մտածում էր, թե ինչպես պետք է խլի ապագան մեր երեխաներից»,-գրել է Մինասյանը: