«Նշաձողը իջեցնելու» մասին նիկոլի հայտարարությունը` Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից

Արթուր Հայրապետյան Մայիս 24, 2022

Ազգակործան պատուհասը ոչ թե չկարողացավ Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնել, այլեւ իր հոժար կամքով Արցախը հանձնում է Ադրբեջանին։ Սա «աննախադեպ խաղաղություն» է, որտեղ թշնամին սրանց համար հակառակորդ էլ չէ, իսկ թշնամին երբեք չի կշտանում։ Թշնամու շահը սպասարկող իշխանությունները Հայաստանը թողնում են վտանգի «խաղաղության» տակ։ Սրանք հպարտանում էին, որ տեսեք նոր ճանապարհներ ենք գցում։ Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո:

Գերագույն պատուհասին իր շարունակական արկածախնդրությամբ մեկ մեր թշնամին է ատամներով պահում, մեկ էլ տեղական անհայրենիք զանգվածը։ Հիմա հավեսով կամ մտածեք, որ ուշ չէ, կամ սկսեք վայրահաչել, հարձակում գործել.... դարդ անելու չի։ Հայրենիքի կորստից հետո ձեզ թվում է ես էլ վախենալու բան ունե՞մ, թե՞ կորցնելու։ 

Ահա թե ինչպես է լինում ժողովրդի թիկունքից գործելու, հարվածելու, ականջներին լապշա կախելու, սուտասանի վրեժխնդրությունը հայ ժողովրդի նկատմամբ։ «Նիկոլը պիտի հայերի հախիցը գա..», էդ տեսականին էլ «հաղթում» է։ 

Իսկ մենք դեռ հին ու նոր ենք անում։ Իսկ քանի որ մենք հին ու նոր ենք անում, շատերն էլ առիթից օգտվում` հնի-նորի, շատերն էլ պատճառներ հնարում, հաթաթաներ բանեցնում, Հայրենիքը մաս-մաս նվեր է արվում թշնամուն` սահմազատման ու սահմանագծման արանքում։ Իսկ «հանուն ոչնչի» զոհված տղաների ծնողները թող արդարություն պահանջեն։ Սա է մեր երկրի «աննախադեպ» ազգադավ իշխանությունները.... ծափ։

 

Հ.Գ. «Նշաձողը իջեցնելու» մասին նիկոլի հայտարարությունը` Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Այն, որ ՔՊ-ականները թելում են իրենց շեֆի ասեղը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են «կա ապագա» -ի կործանարար հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը։

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024