Նույնիսկ ՀՀ-ում գտնվողները՝ գերությունից վերադարձած անձինք, դեռ վախ ունեն Ադրբեջանի վրեժխնդրության հետ կապված»․ Սիրանույշ Սահակյան

Արթուր Հայրապետյան Հունիս 02, 2022

«Նույնիսկ ՀՀ-ում գտնվողները՝ գերությունից վերադարձած անձինք, դեռ վախ ունեն Ադրբեջանի վրեժխնդրության հետ կապված»․ Սիրանույշ Սահակյան

«Առանց պատժելիությունն ապահովելու, մենք չենք հասնի արդարադատության»,- Հայաստանի ամերիկյան համալսարանում Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. պատերազմից հետո» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ պատերազմական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության կարևորության հարցին։ Խոսելով ռեպարացիայի՝ վերականգնման իրավունքի մասին՝ նա փաստեց՝ պետություններն ունեն պարտավորություն ճշմարտություն հաղորդել ընտանիքներին՝ ցույց տալով հարակից փաստերը մարդու իրավունքների խախտման հետ կապված։ Իրավապաշտպանը նշեց՝ դժբախտաբար չեն տեսնում Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված քայլեր ու մանրամասնեց․ «Միջազգային դատարանի առջև իրենք մերժողական քաղաքականություն են դրսևորում։ Չնայած կան ուժեղ ապացույցներ, բայց իրենք, միևնույն է, մերժողական քաղաքականություն են վարում»։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/02/1271954/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024