Օդի մեջ խոսակցություն

Արթուր Հայրապետյան Հուլիս 03, 2021

«Ժողովուրդը», ըստ երեւույթին, երեք տարի առաջ այս իշխանություններին տվել է օդի մեջ խոսելու մանդատ, եւ հունիսի 20-ին այդ մանդատը հաստատել է: Ինչի մասին է սիրում խոսել իշխանությունը, նրա քարոզիչներն ու քծնողները: Դե, ամենասիրած թեման, ինչպես հայտնի է, «նախկիններին պատժելն» է: Ընդ որում, քանի որ երեք տարի դրա մասին խոսվում է եւ առանձնապես ոչ մի բան չի արվում, հիմա այդ «պատժելու» թեզը փոքր-ինչ ձևափոխվել է՝ «առաջ մենք բարի էինք, ներողամիտ, եւ դրա համար պատժելը լավ չէր ստացվում, իսկ ահա հիմա ամեն ինչ այլ կերպ է լինելու: Քանի որ մեր չստացվելու հիմնական մեղավորները դատավորներն էին, ուրեմն հեսա մենք կփոխենք բոլոր դատավորներին, եւ նոր դատավորները «կփակեն» բոլոր մեր ասած մարդկանց»: «Օպերացիան» հանձնարարվել է Գագիկ Ջհանգիրյանին, որն, իհարկե, լավ մասնագետ է եւ հասկանում է, թե որքան ուտոպիստական են այդ ծրագրերը, եւ «վեթինգի», «լյուստրացիայի», «դատական համակարգը զրոյից կառուցելու», «օրենքի դիկտատուրայի» մասին ամբոխահաճո խոսակցություններից այն կողմ գործն առաջ չի գնա: Ի դեպ, նույնքան կյանքից կտրված եւ ոչ պրոֆեսիոնալ են «ապօրինի գույքի բռնագանձման» մասին դատողություները: Ցանկալի է, որ ԲԴԽ փաստացի ղեկավարը, որին նշանակել են չափից դուրս ինքնուրույն Ռուբեն Վարդազարյանի փոխարեն, այդ ամենը հասցնի իշխանությունների ականջին:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024