Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում

Արթուր Հայրապետյան Մարտ 18, 2021

Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում. հրապարակվել է դատարանի որոշումը ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ ՀՀ վարչական դատարանը որոշել է՝ Ըստ հայցի՝ Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել: Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից: Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի պաշտպանն Aysor.am-ին ասել էր, թե իրենց հայցն առավել քան հիմնավոր է, հայցի ապահովման միջոցն էլ, բնականաբար, հիմնավոր է։ «Տեսնելով դատարանի դիրքորոշումը, այսինքն՝ եթե հայցի ապահովումը բավարարեց, արդեն կհասկանանք, որ, եթե նույնիսկ ճնշումներ եղել են, ճնշումներն ազդեցություն չեն ունեցել, իսկ եթե մերժեց հայցի ապահովման միջոցը, արդեն կարելի է եզրակացություններ անել, քննարկել ու հասկանալ՝ ինչումն էր բանը, մերժել է, որովհետև ներքին համոզմունք ուներ, որ չպե՞տք է այն կիրառվի, թե՞ մերժելու հիմքերը կամ պատճառներն այլ են եղել, այդ թվում, նաև ենթադրյալ ճնշումները», — նշել էր Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան՝ իր ազատման հրամանն ապօրինի ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Lուրեր էին տարածվել, որ իշխանությունը սկսել է Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջինս չբավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից։ Դեռևս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024