Օրվա իշխանությունը սադրում է ժողովրդին եւ իր ատելության քարոզ իրականացնող տեսակով շարունակում է ազգակործան քայլերով առաջ գնալ

Արթուր Հայրապետյան Հունիս 04, 2022

Խառնակիչը անգամ ընտանիքներ քանդեց։ Թեեւ այն ժամանակ էլ, որպես թուղթ սեւացնող քանդել է ընտանիքներ ու միշտ սեպ խրել ընտանիքների եւ հասարակության մեջ ու սիրտը փառավորվել է։ Չարակամ մարդու նպատակը քանդել ու ջախջախելն է եղել հնարավոր ամեն բան։ Խառնակիչը շարունակ սադրանքների է գնում իր խունտայի հետ։ Ես միշտ եմ դատապարտել, թե այս, թե այն իշխանությունների ապօրինի գործողությունները։ Օրվա իշխանությունը սադրում է ժողովրդին եւ իր ատելության քարոզ իրականացնող տեսակով շարունակում է ազգակործան քայլերով առաջ գնալ։ Երկար չի կարող։ Որովհետեւ վախկոտ է, ու դավաճան հատկապես իր կողմնակիցների նկատմամբ։ Կողմնակիցները դեռ տաք են, բայց երբ հասկանան` արդեն ուշ կլինի։  

Իսկ ոմանք, որ ժողովրդին դեռ տարանջատում ու տեղավորում են այս կամ այն կուսակցության անդամեների` սիրված, կամ ոչ, իրենք էլ խառնակիչի զոհն են։ Որովհետեւ ժողովուրդը մեկն է` սեփական Հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացում ունենալու եւ արժանապատիվ ապրելու զգացումով։

Այն, ինչ կատարվում է այսօր, պատասխանատվությունը օրվա իշխանության վրա է։ Դա մեկընդմիշտ հիշեք, մինչեւ ձեզ արդարացնող գրառումներ կատարելը։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024