Օրվա իշխանությունների որոշմամբ շարունակվում է Հայաստան այցելող արտասահմանցիների սև ցուցակի ընդլայնումը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 26, 2022

ՀԱՅԱՍՏԱՆ 2030 (քաղվածք օրվա մամուլից) 

 

Հայաստանի և Նախիջևանի սահմանին բացվում է «Սարը գելին» հայ-ադրբեջանական մշակութային կենտրոնը, որին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նորընտիր նախագահ Հեյդար Ալիև կրտսերը։ Միջոցառմանը սայլակով բերում են Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովային, որը կատարում է իր հայտնի հիթը՝ «Սեն-Սենը»։ Միջոցառումը վարում է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Էնվեր փաշայի շքանշանի ասպետ Էյնուլլա Ֆաթուլաևը։ 

Հայաստանի ընդդիմությունը խստորեն դատապարտում է օրվա իշխանությունների այս պրոադրբեջանական քայլն ու իբրև բողոքի հզոր նշան հրաժարվում է «Սարը գելինի» կողքին բացված խորովածանոցում հաց ուտել։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդիմության այս քայլը գնահատում են իբրև ռումբ՝ Հայաստանի պետականության տակ ու հայտարարում, որ իրենց օպոնենտները Հայաստանը տանում են դեպի գաղութացման։ 

Օրվա իշխանությունների որոշմամբ շարունակվում է Հայաստան այցելող արտասահմանցիների սև ցուցակի ընդլայնումը։ Այսպես, ազատ ու արդար ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորած ՔՊ-ն որոշում է կայացրել վերցնել ՀՀ անձնագիրը բոլոր նրանից, ովքեր երբևէ դեմ են արտահայտվել հայ-ադրբեջանական եղբայրությանն ու իրենց արտահայտություններով երկրում ռևանշիստական տրամադրություններ են ստեղծել։

 

Նարեկ Գալստյան Ֆբ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024