Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 19, 2023


Փարիզը կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ․ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը
Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինության կիրառմամբ ռազմական գործողության սկիզբը, այդ թվում՝ բնակելի շրջանների դեմ: Այդ մասին նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ոչ մի արդարացում չի կարող լինել միակողմանի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնում են հազարավոր քաղաքացիական անձանց, որոնք արդեն տառապում են մի քանի ամիս տևած ապօրինի շրջափակումից։ Այդ գործողությունները հակասում են բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին:

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել իր հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի համար պատասխանատվությունը բացառապես կրում է Ադրբեջանը։

Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ:

Փարիզը սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի վճռական պատասխան տա այս անընդունելի հարձակմանը՝ համաչափ տարածաշրջանի անվտանգության համար ստեղծված ռիսկերին»,- հայտարարել են Փարիզից:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024